Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.70C (1966 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.80C (1994 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.80C