Ամերիկացի երգչուհի Մադոննան անկողնու վրա ֆոտոշարք է կազմակերպել և նկարահանվել ժանյակավոր դիմակով, բոդիով և մտրակը ատամներին։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ Կերպարը լրացրել են մեծ շղթաները։ 64-ամյա Մադոննան կեցվածք է ընդունել տան ննջասենյակներից մեկի մահճակալին։
Ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել երգչուհու սադրիչ կերպարը։ ««Ի՞նչ եք անում։ Դուք զարմանալի երգչուհի եք, պետք չէ այս ամենը։ Դրա պատճառով դուք ծեր եք երևում», «Մադոննա, կանգ առ», «Էսթետիկան սուբյեկտիվ է, բայց սա արդեն չափազանց է», «Նա վախեցնում է երեխաներին և կորցնում երկրպագուներին ավելի արագ, քան «Տիտանիկը» ջրի տակ է անցել», «Մադոննա, բավական է», «Ի՞նչ է պատահել Մադոննային։ Նա խելագարվել է, իմ սիրելի երգչուհին էր»»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։