Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի եւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել մեկ խաղում հաղթահարած տարածությամբ, հաղորդում է Marca-ն։
Ճապոնիայի թիմի դեմ 1/8 եզրափակիչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում Բրոզովիչը հաղթահարել է 16,7 կմ։ Նա բարելավել է իր իսկ ռեկորդը։ 2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի թիմի դեմ խաղում Բրոզովիչն անցել էր 16,3 կմ։
Այս ցուցանիշով հաջորդ տեղերում են ամերիկացի Թայլեր Ադամսը (49,62 կմ), ավստրալացի Ջեքսոն Իրվինը (48,96 կմ), մարոկկացի Սոֆիան Ամրաբատ (48,01 կմ) եւ իսպանացի Պեդրին (46,62 կմ)։