Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
«Օրեր առաջ գրել էի, որ տականքություն է Հայաստանում աշխատանքի ցածր արտադրողականությունից խոսելը, եթե վարի ես տվել (ու շարունակում ես վարի տալ) պետական ինստիտուտներն ու ենթակառուցվածքները։
Թարմ օրինակ՝ պետական մարմինների հետ կապված տարրական մի գործողության համար 3-րդ օրն է հերթերի մեջ եմ։
Քսերոքսներ, տեղեկանքներ, տեղեկանքներ տեղեկանքերի վավերության մասին, էսօր հասանք նրան, որ 10+ տարի առաջ մահացած մարդու համաձայնության մասին տեղեկանք էին պահանջում։
Այս պայմաններում ի՞նչ ***իս աշխատանքի արտադրողականություն…
* * *
Մի տարրական հարց ունեի հաշվառման կարգի հետ կապված, համացանցում ինչքան փորձեցի ինֆո ստանալ, իրարամերժ բաներ էին։ Ստիպված գնացի պետական հիմնարկ։ Ինչպես օրինապաշտ քաղաքացի վերցրեցի հերթի տոմսը («Խորհրդատվություն»)։ Մինչև ինձ անհրաժեշտ մասնագետի կաբինետի դռան մոտ կանգնած էի, դեմս եկան երեք 50+ տարիքի կին խցկվեցին։ Ամենաաշխույժին ասացի. «Տիկին, ես այստեղ հերթ եմ կանգնած»։ Հակադարձում է. «Ես մի հատ հարց պետք ա տամ»։ Պատասխանում եմ. «Ես էլ պիտի հարց տամ ու խորհրդատվության կտրոն եմ վերցրել՝ հերթի համարով, արդեն 20 րոպե սպասում եմ»։ Հայացքը հառում է պատին, իրեն շլանգի տեղ է դնում։
Երբ մասնագետի մոտի այցելուն դուրս է գալիս, այս կինն իրեն գցում է ներս։ Մասնագետը հարցնում է. «Ձեր կտրոնը»։ Էս կնիկը նորից. «Մի հատ հարց ունեմ»։ Մասնագետը. «Շատ լավ, տիկին ջան, հերթի կտրոն վերցրեք, եկեք»։ Էս կինն էլի իրեն էշի տեղ է դնում։ Մասնագետը վեր է կենում, գնում է ինքը ապարատից կտրոնը վերցնում, բերում-դնում է սրա ձեռքը ու ասում. «Խնդրում եմ դուրսը սպասեք, մինչև Ձեր հերթը հասնի»։
Բայց ինձ համար ամենահետաքրքիրն էն մյուս երկու՝ առանց հերթ խցկվել ուզող, կանանց ռեակցիան էր։
Ի՞նչ եք կարծում, իրենք՝ տեսնելով առաջին կնոջ անհաջողությունը, գնացի՞ն կտրոն վերցնելու։
Իհարկե ո՛չ, մաման-ծաղկաման։ Իրենք մնացին մխված իրենց տեղում, որ մի հատ էլ փորձեն առանց հերթ մտնել։
* * *
Երբեմն մտածում եմ, որ միայն ինձ հետ են այս դեպքերը պատահում։
Ժողովուրդ, ինչպե՞ս եք անում պետական ապարատի և այլ բյուրոկրատ կառույցների (օրինակ՝ ՀԷՑ, գազ, ջուր, բանկեր) հետ կապված գործերը, եթե, ասենք՝ աշխատանքի եք 09։00–18։00»։