Սոչիում բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել կոկաին բերել իր համար՝ սպառնալով պայթեցնել բնակելի տունը
Advertisement 1000 x 90

Սոչիում բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել կոկաին բերել իր համար՝ սպառնալով պայթեցնել բնակելի տունը

Սոչիում ուղիղ հեռարձակման ժամանակ բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել իրեն կոկաին բերել։ Այս մասին հայտնում է Mash Telegram-յան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան 29-ամյա ռուսաստանցին նշել է իր ընկերուհու ծննդյան օրը։ Ինչ-որ պահի տղամարդը որոշել է կատակել. հավաքել է «02» և սպառնացել է պայթեցնել Ռախմանինովի փողոցի տունը, եթե իրավապահներն իրեն կոկաին չբերեն։

Որոշ ժամանակ անց բլոգերն ասել է, որ աշխատակիցներն իրեն բերել են այն, ինչ խնդրել էր, և ինքը չի պատրաստվում որևէ բան պայթեցնել։ Այս պահին երիտասարդը հետախուզվում է ոստիկանության կողմից, քրեական գործի հարուցման հարցը որոշվում է։



Նման նյութեր