Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները
Advertisement 1000 x 90

Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները

Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարեն Խորվաթիան և Բրազիլիան: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Երեկոյան` 23:00-ին, կկայանա մյուս հանդիպումը` Նիդերլանդներ-Արգենտինա:  Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Մունդիալի առաջին կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի13-ին, իսկ երկրորդը` 14-ին: Աշխարհի առաջնության չեմպիոնը կորոշվի դեկտեմբերի 18-ին: