«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի դեսպան։ Մալենան ՅՈՒՆԻՍԵՖ-ին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին միացել էր Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հասարակակն խորհրդի մեկնարկին։
«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում, եւ ինչպես ասում են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարեւոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրա-ժեշտ շատ կարեւոր հմտություններ եւ կարողություններ։
Մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասրդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու եւ նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության եւ շատ այլ կարեւոր հարցերի շուրջ։ Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան։ Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա»,-իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
15-ամյա Մալենան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենաերիտասրդ ազգային դեսպանն է։ Երգչուհին նշեց, որ ոգեշնչված է ու պարտավորված այս նշանակման առթիվ։
Ավելի մանրամասն՝ news.am