
Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:
Միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացվի նախապես: