Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների ռեգիստրում ներառել է The Bell հրատարակությանը և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովին։ Այս մասին են վկայում ուրբաթ՝ դեկտեմբերի 9-ին, նախարարության կայքում հրապարակված ֆայլի տվյալները, հաղորդում է Lenta․ru-ն։
Բացի այդ, օտարերկրյա գործակալների ցուցակում ավելացվել են «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Միխայիլ Ֆիշմանը, «42» բնապահպանական շարժումը, փիլիսոփա Ռուբեն Ապրեսյանը և Բաշկորտոստանի Հանրային պալատի նախկին ղեկավար Ռոստիսլավ Մուրզագուլովը։