Բորտուղեկցորդուհին վերմակով ծածկել է ինքնաթիռում կրծքով կերակրող բրիտանացի ուղեւորուհուն ու իր պահվածքով զայրացրել նրան։ Այս մասին գրում է բրիտանական The Mirror տաբլոիդը։
Նշվում է, որ անգլիական Էսսեքս կոմսության 27-ամյա բնակչուհուն Լոնդոնից ինը ժամ տևող չվերթ էր սպասում։ Ինքնաթիռի թռիչքի ժամանակ կինը որոշել է երեխային կրծքով կերակրել։
Ուղևորուհու խոսքով՝ դրանից հետո իրեն է մոտեցել անձնակազմի անդամը և «իբր իր հարմարավետության համար» վերմակ գցել իր վրա։ Բորտուղեկցորդուհու պահվածքը ցնցել ու զայրացրել է կնոջը։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում կրծքով կերակրումը թույլատրված է ոչ միայն ինքնաթիռներում, այլև բոլոր հասարակական վայրերում։