Ուկրաինացի մոդելն իմպլանտներ է տեղադրել այտերի մեջ և նմանվել «հեծանվի նստատեղի»
Advertisement 1000 x 90

Ուկրաինացի մոդելն իմպլանտներ է տեղադրել այտերի մեջ և նմանվել «հեծանվի նստատեղի»

Ուկրաինացի բլոգեր և մոդել Անաստասիա Փոքրիշչուկը քննադատության է ենթարկվել համացանցում հրապարակված տեսանյութի համար, որում նա ցուցադրում է իր այտոսկրերը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա TikTok-ի օգտահաշվում, որն ունի 1,4 միլիոն բաժանորդ։

Տեղադրված կադրերում հոլովակի հերոսուհին ցուցադրել է իր անսովոր արտաքինը։ Այսպիսով, օգտատիրոջ մազերը ներկված էին վառ վարդագույնով, իսկ այտերը, տեղադրված իմպլանտների շնորհիվ, ստացել էին ոչ ստանդարտ ուռուցիկ ձև։ Տեսանյութում Փոքրիշչուկը պարում է մասամբ կուրծքը մերկացնող կարճ կիպ տոպով և սև սպորտային տաբատով։

Հետևորդներին զարմացրել է մոդելի կերպարը, որի մասին նրանք սկսել են գրել մեկնաբանություններում։ «Դուք նման եք հեծանվի նստատեղի», «Ահա թե որտեղ է կորել իմ հեծանվի նստատեղը», «Եթե նա իր դեմքի հետ չաներ այդ ամենը, գեղեցիկ կմնար», – գրել են նրանք:

 



Նման նյութեր