Թրամփը և Brexit-ը բրիտանացիներին զրկել են քնից և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունից. MHF
Advertisement 1000 x 90

Թրամփը և Brexit-ը բրիտանացիներին զրկել են քնից և ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունից. MHF

Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը և ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexi) քնի խանգարում և ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ են հրահարել Մեծ Բրիտանիայի բազմաթիվ բնակիչների մոտ: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Հոգեկան առողջության հարցերի հիմնադրամի (MHF) զեկույցը:

Այս կազմակերպության կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Brexit-ը անհանգստության պատճառ է դարձել անգլիացիների 43 տոկոսի մոտ: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ի նոր նախագահը բրիտանացիների մոտ «առավել մեծ անհանգստություն է առաջացնում». ուսումնասիրության յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը հայտարարել է, որ վախ է զգում:

«Հանրաքվեի (ԵՄ-ից դուրս գալու շուրջ) արդյունքներն առանձին մարդկանց մոտ մեծ անհանգստություն են առաջացրել, և մենք գիտենք, որ դա կարող է ազդել մեր հոգեկան առողջության վրա, որ դա կարող է սթրեսի և տագնապի պատճառ դառնալ»,- գործակալությունը մեջբերում է հոգեբանի խոսքը, որը մեկնաբանել է հարցման արդյունքները, որին մասնակցել է 1,7 հազարից ավելի մարդ:

Նրա խոսքով՝ ոմանց համար դա «ծանր փորձություն է», որը թույլ չի տալիս «նորմալ կյանք» վարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր