Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Նետոն շատ կոշտ կերպով քննադատել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեին ԱԱ-2022-ից հեռանալուց հետո։
Բրազիլիան 1/4 եզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Խորվաթիային և լքեց ԱԱ-2022-ը։
«Տիտեն է մեղավոր: Նեյմարը 11 մետրանոց չիրացրեց՝ աշխարհի ամենամեծ 11 մետրանոցների հեղինակը։ Դու արժանի չես այնտեղ լինել: Դու պետք է թույլ տայիր Նեյմարին իրացնել 11 մետրանոցը։
Դու ավանակ ես, որ վերջում երկիր ես ստանում՝ տառապյալ երկիր, որտեղ մարդիկ 300 ռեալ են վճարում շապիկի համար։ Դու չես մտածում մարդկանց՝ փողոցի մարդկանց մասին, ապուշ։ Դու այդքան հեշտությամբ պարտվեցիր աշխարհի առաջնությունը։
Ես մտածեցի՝ առաջին 11 մետրանոցը Նեյմարը կիրացնի։ Նա դա չարեց։ Հետո, վերջին 11 մետրանոցում, երբ մրցակիցը չորս գոլ խփեց, նա հարվածել է տալիս Մարկինյոսին։ Ո՛չ, դու Նեյմարին պետք է թողնեիր, որ գոլ խփի, այ հիմար։
Դու երկրի պատմության վատագույն մարզիչն ես, ամոթ քեզ։ Ես չեմ պատրաստվում սաստել խաղացողներին։ Բայց դու երկրի ամենամեծ ամոթն ես, Տիտե»,- Նետոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։