Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատացել է՝ Բրազիլիայի հետ միասին, ամբողջ աշխարհն անհանգստացած է նրա համար։ Կատարի նկարները հաստատում են դա։
Պելեն Բրազիլիայի հետ աշխարհի եռակի չեմպիոն է: Նա, արդեն մի քանի տարի է, պայքարում է քաղցկեղի դեմ։
82-ամյա սպորտի լեգենդի ինքնազգացողությունը վատացել է նոյեմբերի վերջին։ Առողջական խնդիրների պատճառով նա հոսպիտալացվել է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց, որտեղ, ըստ Folha de Sao Paulo-ի, ստանում է պալիատիվ բուժում, քանի որ նրա թուլացած մարմինը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ Պելեն հիվանդացել է կորոնավիրուսով։
Ինքը՝ «Ֆուտբոլի արքան», չի կորցնում ապաքինման հույսը և հանգստացնում է երկրպագուներին։ Նրանք սատարում են նրան սոցիալական ցանցերում և 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Կատարում շենքերը լուսավորվում են, աշտարակների վրա ցուցադրվում են ֆուտբոլիստի պրոյեկցիոն պատկերներ, և նրա պատվին եռապատկվում է անօդաչու սարքերով լուսային շոու։
Սիրարփի Աղաբաբյան