Ի՞նչ սխալներ են թույլ տալիս մարդիկ տանը մրսածությունն ու գրիպը բուժելիս
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սխալներ են թույլ տալիս մարդիկ տանը մրսածությունն ու գրիպը բուժելիս

Բրիտանացի դեղագործներ Սադիկ ալ-Հասանը եւ Մայք Հյուիթսոնը The Sun-ին պատմել են սովորական սխալների մասին, որոնք թույլ են տալիս մարդկանց մեծամասնությունը, ովքեր տանը բուժում են սեզոնային վիրուսային վարակները: Նրանք թվարկել են հետեւյալ սխալները՝

Վիտամին C-ի օգնությամբ դուք կարող եք բուժվել ՍՇՎ-ից

«Ինֆեկցիաների սեզոնին մարդիկ հաճախ վիտամին C են ընդունում, սակայն չափազանց քիչ ապացույցներ կան, որ դա օգնում է։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ դրա ընդունման շնորհիվ մրսածությունը կարող է ավելի արագ անցնել, սակայն վկայությունները դեռ բավական համոզիչ չեն»,-ասել է դեղագործ Սադիկ ալ-Հասանը։

Էխինացեան օգտակար է մրսածության ժամանակ

Այս բույսին է վերագրվում իմունային համակարգը խթանելու ունակությունը, որի շնորհիվ մարմինը կարող է ավելի արագ հաղթահարել մրսածությունը կամ գրիպը: Ըստ դեղագործի՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էխինացեայի ընդունումը կարող է ինչ-որ չափով նպաստել ՍՇՎ-ի կանխարգելմանը, բայց հիվանդության դեպքում դեղամիջոցի արդյունավետությունը շատ ցածր է։

Հակաբիոտիկների օգտագործումը

Փորձագետները շատ ավելի լուրջ սխալ են անվանել հակաբիոտիկների օգտագործումը։

Մասնագետներն նշում են՝ մրսածությունն ու գրիպը վիրուսային վարակներ են, դրանք չեն բուժվում հակաբիոտիկներով։ ՍՇՎ-ի դեմ որպես այդպիսին դեղամիջոցներ չկան։ Դեղամիջոցները, որոնք սովորաբար նշանակվում են հիվանդներին, միայն վերացնում են տհաճ ախտանիշները:

«Անմիջապես մրսածության եւ գրիպի բուժում գոյություն չունի, գլխավորը ախտանիշները թեթեւացնելն է։ Կարելի է պարացետամոլ ընդունել, որն օգնում է նվազեցնել ջերմությունը, ինչպես նաեւ շատ ջուր խմել»,- նշել են դեղագործները։

news.am