Թուրքիայի Անթալիա առողջարանային քաղաքը հեղեղել են տեղատարափ անձրևները։ Ջուրը քշում է մեքենաները, էլեկտրաէներգիան մասամբ անջատվել է, դպրոցները փակ են։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Պարբերականի տվյալներով՝ եղանակային վատ պայմանների պատճառով՝ կամուրջներ են փլուզվել, տները լցվել են ջրով։ Հատկապես տուժել է Սարիջասու թաղամասը՝ ջերմոցների կենտրոնը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Փոթորկի հետևանքների մասին տեսանյութեր են տարածվել նաև սոցցանցերում։ Մեքենաները լողում են ջրի մեջ, ուժեղ քամի է։