Հիդրոօդերևութաբանության և մանիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.31մ (11․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 12սմ-ով։
2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 11-ը ներառյալ՝ 161.114մլն. մ³: