Հռոմում 57-ամյա տղամարդը կրակ է բացել տեղի սրճարաններից մեկում։ Միջադեպի հետևանքով՝ երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Այդ մասին գրում է The New York Post-ը։
Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա դեկտեմբերի 11-ին Ֆիդենե շրջանում։ Զինված տղամարդը ներխուժել է սրճարան և «բոլորիդ կսպանեմ» ասելով՝ կրակել է երեք կնոջ վրա։ Մահացածներից մեկն Իտալիայի վարչապետի ընկերուհին էր՝ Նիկոլետա Գոլիզանոն։
Հարձակվողին զինաթափել են հաստատության մյուս այցելուները: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կրակողին։ Տեղի բնակիչների խոսքով՝ տղամարդը բազմիցս սպառնացել է քաղաքի բնակիչներին և վեճի մեջ է մտել բնակիչների հետ։