Սանկտ Պետերբուրգի բարերից մեկի մոտ երգիչ Գրիգորի Լեպսի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հայտնում է 112 Telegram-յան ալիքը, որը հղում է կատարել արտիստի փաստաբանին։
Երգիչը փոխհատուցել է իր հետ ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ ստացած տղամարդուն պատճառված բարոյական եւ նյութական վնասը։ Փաստաբանը հայտարարել է, որ միջադեպն ամբողջությամբ հարթվել է։
Դեկտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համերգից հետո Գրիգորի Լեպսը ծեծկռտուք է սարքել բարերից մեկում։ Արտիստի եւ հաստատության այցելուներից մեկի միջեւ կոնֆլիկտ է սկսվել, ծեծկռտուքին մասնակցել է նաեւ երգչի թիկնապահը։ Դեպքից կարճ ժամանակ անց քրեական գործ է հարուցվել։ Տուժողը «ցուցմունք է տվել, որ Լեպսն է հարվածել իրեն, ինչի հետեւանքով նա վնասվածքներ է ստացել»։