Եթե ռուս «բռնապետ» Վլադիմիր Պուտինը մահանա, ապա Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կավարտվի, քանի որ «օկուպանտ երկրի» ինստիտուտները կդադարեն գործել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Netflix-ի «Իմ հաջորդ հյուրը ներկայացվելու կարիք չունի» շոուի հատուկ դրվագում։
Նրա խոսքով՝ պետք է փաստել, որ ռուսաստանցիների մեծ տոկոսը հավատում է Պուտինին։
«Բայց կան մարդիկ, ովքեր պարզապես վախենում են: Նրանք հասկանում են իրականությունը, բայց պարզապես վախենում են», – ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ եթե Պուտինը մահանա հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով, պատերազմ չի լինի, քանի որ ավտորիտար ռեժիմում շատ բան կախված է մեկ մարդուց։
«Հետևաբար, երբ այդպիսի մարդը հեռանում է, ինստիտուտները կանգ են առնում, ԽՍՀՄ-ում նման ժամանակ է եղել, ամեն ինչ կանգ է առել, նրանց համար դժվար կլինի, նրանք ներքին քաղաքականությամբ են զբաղվելու, ոչ թե արտաքին»,- ասել է պետության ղեկավարը։