ԱՄՆ-ում ձերբակալել են մորը, ում երեխան ապրում էր 300 առնետների հետ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում ձերբակալել են մորը, ում երեխան ապրում էր 300 առնետների հետ

ԱՄՆ-ում մորը ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը փոքրիկ երեխա են հայտնաբերել՝ շրջապատված 300 առնետներով, գրում է Daily Mail-ը։ Բացի այդ, ամերիկուհու բնակարանը լցված է եղել աղբով։

Պարեկը եկել է Շենոն Մորգանի տուն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքը հետաքննելու համար։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները զգացել են ամոնիակի ուժեղ հոտ և տեսել տան մեջ աղբի և փտած սննդի կուտակում, ինչը հրահրել է ճանճերի և ուտիճների ներխուժումը։

Մեկ այլ սենյակում ոստիկանները հայտնաբերել են փոքրիկ երեխայի, ով նստած է եղել՝ աղբով ու հարյուրավոր առնետներով շրջապատված։ 38-ամյա ամերիկուհին ձերբակալվել է։ Բացի այդ, Շենոնն ունեցել է յոթ կատու, մեկ շուն։ Նրան մեղադրում են կենդանիների և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:

«Ո՛չ երեխաները, ո՛չ կենդանիները չպետք է ապրեն նման միջավայրում»,- ասել են ոստիկանատանը։

 



Նման նյութեր