Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը զարգացնում է կարիերան Միացյալ Նահանգներում, որտեղ նկարահանվել է մի շարք սերիալներում, ֆիլմերում և գովազդային հոլովակներում, ինչպիսիք են «Judging Amy»-ն, «Buffy The Vampire Slayer»-ը, «The Shield»-ը, «The Division»-ը, «24»-ը, «CSI:NY»-ը, «Cold Case»ը, «The Mentalist»-ը, «The Good Duys’»-ը և այլն:
Դերասանուհուն տեսնում ենք միջազգային փառատոններում, մրցանակաբաշխություններում։ Օրերս Անժելան մասնակցել էր «Գոլդեն» մրցանակաբաշխության արարողությանը։ Նա ներկայացել էր Galvan London բրենդի հագուստով։
Հատկանշական է, որ տարբեր միջոցառումներում այդ բրենդի հագուստով ներկայացել են Քայլի Ջեները, Ռիհանան, Սելենա Գոմեսը, Գվինեթ Փելթրոուն, Ջենիֆեր Էնիսթոնը և այլք։
Ամբողջությամբ՝ life.tert.am