Sunshine Coast համալսարանի նյարդաբանները կարծում են, որ քրոնիկական հոգնածության համախտանիշն առաջանում է ուղեղի սնուցման ընդհատումների պատճառով։ Աշխատանքը հրապարակվել է Frontiers in Neurology ամսագրում։
Հետազոտողները կարծում են, որ նման հիվանդությունների պատճառ կարող են լինել ուղեղի սնուցման ընդհատումները՝ այն բավարար էներգիա չի ստանում, ինչի պատճառով՝ մարդը քրոնիկական հոգնածություն է զգում։ Սակայն այս վարկածը դեռ ապացուցված չէ։
Հետազոտողները հավաքագրել են քրոնիկ հոգնածության համախտանիշով, երկարատև COVID-19-ով և ֆիբրոմիալգիայով 300 մասնակիցների (սրանք բոլորն էլ հոգնածություն են առաջացնում): Բոլոր փորձարկվողներն անցել են ՄՌՏ պրոցեդուրա, որի ընթացքում լուծել են ճանաչողական առաջադրանքներ։ Սա օգնել է գիտնականներին պարզել, թե ինչպես է հետազոտվողների ուղեղը կարգավորում արյան հոսքը, որպեսզի համապատասխանի նրանց էներգիայի պահանջներին՝ ի պատասխան հոգնածություն առաջացնող գործողությունների: Հետազոտությանը մասնակցել են նաև առողջ կամավորներ, ովքեր հանդես են եկել որպես հսկիչ խումբ:
Այժմ գիտնականները վերլուծում են տվյալները։ Հետազոտողները նաև շեշտում են, որ իրենց աշխատանքը շարունակելու համար ապագայում ավելի շատ կամավորների կարիք կունենան։