Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացումից հետո խոսել է իր առողջական վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացումից հետո խոսել է իր առողջական վիճակի մասին

Երգիչ Բեդրոս Կիրկորովը mk.ru-ին տված հարցազրույցում կիսվել է իր առողջական վիճակի մանրամասներով։

Կիրկորով ավագը նշել է, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն լավ է զգում։ Արտիստի խոսքով՝ ինքը երկու օր է անցկացրել կլինիկայում։ Երաժիշտը բժիշկների է դիմել ոտքի ուժեղ ցավերի պատճառով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիրկորով ավագը հոսպիտալացվել է թոքերի հետ կապված խնդիրների եւ հնարավոր թոքաբորբի պատճառով։ Երգիչը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։ Նա պարզաբանել է, որ ի սկզբանե մասնագետները երաժշտի մոտ թոքաբորբի կասկած են ունեցել, սակայն հիվանդության պատճառ են դարձել օրգանիզմում կալցիումի կուտակումները։

«Արդեն բազմիցս եղել եմ այնպիսի իրավիճակում, երբ բժիշկները նկարներում մգություն են տեսնում եւ միանգամից թոքաբորբ են ախտորոշում են, իսկ դա պարզապես կալցիում է», – բացատրել է Կիրկորով ավագը:

news.am