
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան kp.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է շուտով ամուսնանալ։
«Ես ունեմ սիրելի մարդ։ Շուտով հարսանիքս է։ Երեկ ներկայացման ժամանակ, որտեղ հազար մարդ կար, իմ սիրելին բեմ բարձրացավ եւ շաքարից պատրաստված պուանտներով հսկայական կոմպոզիցիա նվիրեց ու սեր խոստովանեց», – նշել է Վոլոչկովան:
Բալետի պարուհին միեւնույն ժամանակ հրաժարվել է նշել սիրելիի անունը եւ շեշտել, որ այժմ իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում է ներկայացումների փորձերին։