
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները։
«Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ կրկին իբր «էկոլոգիական պատճառներով»։ Արցախի ՆԳՆ-ն նաեւ հայտնել է, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհներին 100 քաղաքացի է արգելափակվել։