Բժիշկը 63-ամյա ռոք երաժիշտ Բրայան Ադամսին խորհուրդ է տվել գրեթե ամեն օր սեքսով զբաղվել, խոստովանել է երգիչը։ Այն մասին, թե ինչ անսպասելի խորհուրդ է տվել իրեն մասնագետը, Ադամսը խոսել է The Guardian-ին տված հարցազրույցում։
Լրագրողը Ադամսին հարցրել է, թե որքան հաճախ է նա սիրով զբաղվում։ «Իմ բժիշկն ասում է, որ տղամարդկանց շագանակագեղձը առողջ պահելու համար սեքս է պահանջում ամսական 27 անգամ, բայց ո՞վ է այդքան սեքսով զբաղվում»,- հարցրել է նա։
Բացի այդ, Ադամսը սրամտորեն պատասխանել է այն հարցին, թե կնախընտրի ավելի շատ սեքս, փող, թե փառք։ «Ուղղակի մի բաժակ թեյ, խնդրում եմ», – ասել է նա: