Օրվա ընթացքում երջանկության զգացումը կարող է առաջացնել անհանգիստ քուն, պարզել են Օբուրնի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Child Development ամսագրում:
Աշխատանքին մասնակցել են մոտ 17 տարեկան 323 դեռահասներ։ Հետազոտության ընթացքում գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում դեռահասների քնի վերաբերյալ տվյալներ են հավաքել՝ օգտագործելով վերջույթների շարժումները գրանցող խելացի ժամացույցներ։ Նաև ամեն առավոտ դեռահասները գնահատում էին քնի որակը, իսկ ամեն երեկո՝ օրվա ընթացքում իրենց տրամադրությունը։
Արդյունքները ցույց են տվել, որ երջանկության զգացումը կապված է անհանգիստ քնի հետ։ Բացասական տրամադրությունը կապված է քնելու ավելի շատ ժամանակի և ավելի հանգիստ քնի հետ: Սակայն մասնակիցների սուբյեկտիվ գնահատականը ցույց է տվել, որ լավ տրամադրությունն ուղեկցվում է քնի բարձր որակով, իսկ բացասական տրամադրությունը՝ վատ քնի։
Հետագայում գիտնականները կկրկնեն հետազոտությունը տարբեր տարիքի դեռահասների հետ։