«Բաղրամյան 26» թելեգրամ-ալիքի Արցախի աղբյուրները հայտնում են, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը՝ օրվա երկրորդ կեսը՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և ուժի կիրառմամբ կվերականգնեն երթևեկությունը։ Այս մասին խաղաղապահներն անուղղակի տեղեկացրել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիներին, որպեսզի նրանք զերծ մնան միջանցքի ապաշրջափակման ինքնուրույն գործողություններից։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԼՂՀ հրամանատարությունը վրդովված է ադրբեջանցիների լկտի պահվածքից և սադրիչ գործողություններից, որոնց նպատակն առաջին հերթին խաղաղապահներին վարկաբեկելն է»,- գրել է ալիքը