Ճապոնիայում գինու շշերի էլեկտրոնային պիտակներ են մշակել կեղծումների դեմ պայքարելու համար
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում գինու շշերի էլեկտրոնային պիտակներ են մշակել կեղծումների դեմ պայքարելու համար

Ճապոնիայի Toppan Printing ընկերությունը հատուկ էլեկտրոնային պիտակներ է մշակել գինու շշերի համար, որոնք արտադրողներին կօգնեն պայքարելու թանկ գինու անվան տակ կեղծամակնիշ գինու վաճառքի դեմ: Նորույթն արդեն օգտագործում է Բուրգունդիայի մի օղեգործարան:

Պիտակն ինքը բարակ ձգված միկրոսխեմա է: Այն շշի բերանին է հագցվում այն կերպ, որ խարդախներին չի հաջողվի բացել շիշը և կրկին խցանել այն՝ էժանագին գինի լցնելով էլիտային խմիչքի փոխարեն: Այդպիսի պիտակով պաշտպանված խցանը նաև չի կարելի ծակել նույնիսկ բարակ ասեղով՝ ըստ որում մնալով աննկատ:

Գնորդը ցանկացած պահի կկարողանա սքանավորել պիտակի հատուկ կոդը և ստանալ գինու վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Եթե շիշը խցանահանվել է կամ խցանում անցք է արվել, սմարթֆոնի հավելվածը գնորդին կզգուշացնի նաև այդ մասին:

Նոր տեխնոլոգիան մշակողները կարծում են, որ իրենց գյուտը շատ օգտակար կլինի գինու հայտնի արտադրողների համար, որոնք թանկ են գնահատում իրենց վարկը: Հենց այդ տեսակի գինիներն են ամենից հաճախ մեքենայությունների օբյեկտ դառնում խաբեբաների կողմից:

Արդեն 2018 թվականին ընկերությունը պլանավորում է մշտական հիման վրա իր նորաստեղծական պիտակները վաճառել 50, առաջին հերթին արտասահմանյան ընկերությունների, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



Նման նյութեր