Սկանդալ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ (ֆոտո) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սկանդալ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ (ֆոտո)

Վենետիկի կինոփառատոնը խոստանում էր ավելի հանգիստ և համեստ միջավայրում անցկացվել: Քանի որ դեռևս նախքան կինոֆորումի մեկնարկը կազմակերպիչները մասնակիցներին կոչ էին արել հրաժարվել չափազանց համարձակ և բաց հագուստներ կրելուց` ի հիշատակ օրեր առաջ Իտալիայում գրանցված երկրաշարժի զոհերի: Բացի այդ կինոփառատոնի շրջանակներում պետք է տեղի ունենար կրոնական թեմայով ֆիլմի աղմկահարույց պրեմիերա: Ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է Ջուդ Լոուի մասնակցությամբ «Երիտասարդ պապը» հեռուստասերիալից որոշ հատվածներ: Որևէ մեկն անգամ չէր էլ կարող ակնկալել, որ Հռոմի Պիոս 8-րդ պապի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի շրջանակներում կարող է սկանդալ տեղի ունենալ: Սկանդալն առաջացել է երիտասարդ մոդելների համարձակ զգեստների պատճառով: Մոդելներ Դայան Մելոն և Ջուլիանա Սալեմին կարմիր գորգի վրա հայտնվել են սադրիչ բացվածք ունեցող զգեստներով: Մոդելները համարձակորեն ցուցադրել են ավելին, քան կարելի էր: Մոդելների անպարկեշտ վարքագծի մասին գրել են ոչ միայն իտալական, այլև օտարերկրյա լրատվամիջոցները: Սկանդալից հետո մոդելներից մեկը ֆեյսբուքում գրառում է կատարել և փորձել առաջացած սկանդալը մեղմել: Նա հայտարարել է, որ նման համարձակ զգեստ կրել է միայն դիզայներին աջակցելու նպատակով: Աղբյուրը՝ ZumaPress:

1473063790940hdx (1)

VENICE - .Giulia Salemi and Dayane Mello malfunction on the Red Carpet..Giulia Salemi and Dayane Mello leave nothing to the imagination as they hit the red carpet in very revealing dresses for Venice premiere of The Young Pope..©Exclusivepix Media (Credit Image: Global Look Press via ZUMA Press)

September 3, 2016 - Venice, Italy - Giulia Salemi during 'The Young Pope' red carpet at 73th Venice International Film Fest, Venice, Italy 03/09/2016 (Credit Image: Global Look Press via ZUMA Press)

VENICE - .Giulia Salemi and Dayane Mello malfunction on the Red Carpet..Giulia Salemi and Dayane Mello leave nothing to the imagination as they hit the red carpet in very revealing dresses for Venice premiere of The Young Pope..©Exclusivepix Media (Credit Image: Global Look Press via ZUMA Press)

pizap.com14730883188281