Դեռևս Ուկրաինայում խաղալու տարիներին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Լիվերպուլի» դիտակետում էր: Անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված էր Հենրիխով, և ըստ շշուկների՝ մի քանի անգամ կապվել է Մխիթարյանի գործակալ Ռայոլայի հետ:
«Sky Sports»-ի վերլուծաբան Ջեյմի Կարագերը, ով «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ է, խոսել է ակումբի հետաքրքրության մասին՝ նշելով, որ Հենրիխին գնել ցանկանում էր հատկապես ակումբի նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Տարիներ առաջ Ռոջերսն անում էր ամեն ինչ Միկիին ձեռք բերելու համար, քանի որ նա հիանալի կլրացներ Լուիս Սուարեսի խաղը: Սակայն Հենրիխը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
Եթե Ռոջերսի պլաններն իրագործվեին, ապա Հենրիխը կստանար խաղային մեծ առավելություն, քանի որ հանդես կգար իր սիրելի դիրքում»,- նշել է Կարագերը:
Սիրարփի Աղաբաբյան