
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղն Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ տպավորել է մի շարք ֆուտբոլային վերլուծաբանների:
Մխիթարյանի խաղի մասին գովեստի խոսքեր է ասել նաև մանչեսթերյան ակումբի լեգենդ Արթուր Ալբիստոնը: Ըստ Ալբիստոնի՝ տպավորիչ են Մխիթարյանի գրեթե բոլոր խաղերը՝ Մարսիալի փոխանցումից հետո նրա խփած գոլը, այս գոլը, կամ անգամ ամիսներ առաջ «Տոտենհեմին» խփած գնդակը:
«Մխիթարյանը շատ վստահ է գործում: Հիասքանչ խաղ էր նրա կատարմամբ:
Կարծես հնարավոր չէ նրանից խլել գնդակը, նա միշտ գնում է դեպի դարպասը»,- նշել է Ալբիստոնը:
Սիրարփի Աղաբաբյան