
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը լրագրողների հետ զրույցում խոսել է մարզումային գործընթացի մասին:
Լրագրողները Լինգարդին նաև հարցրել են, թե ովքե՞ր են հիմնականում ուշանում մարզումներից և ովքե՞ր են գալիս բոլորից շուտ:
Լինգարդը նշել է, որ միշտ ուշանում է Պոգբան: Չկա դրա համար որևէ պատճառ, և նա ամեն անգամ նոր արդարացումներ է հորինում:
«Ամենաշուտը գալիս է Մխիթարյանը: Նա բոլորիցս շուտ է գալիս բազա և առաջինն է պատրաստվում մարզմանը»,- նշել է Լինգարդը:
Սիրարփի Աղաբաբյան