
Takprosto.cc կայքը ներկայացրել է ձվի 7 օգտակար հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:
Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:
Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:
Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:
Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:
Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:
Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին: