Թրամփը սուպերհերոսի կերպարով խոստացել է «կարևոր հայտարարություն» անել դեկտեմբերի 15-ին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թրամփը սուպերհերոսի կերպարով խոստացել է «կարևոր հայտարարություն» անել դեկտեմբերի 15-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր տեսաուղերձում հայտնվել է սուպերհերոսի կերպարով և խոստացել է «կարևոր հայտարարություն» անել հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին։

«Ամերիկային պետք է սուպերհերոս», – ասում է Թրամփը իր Truth Social սոցցանցի օգտահաշվում տեղադրված տեսաուղերձում։

Դրանից հետո կադրը փոխարինվում է Թրամփի պատկերով՝ կանգնած իր անվան ոսկե գրության ֆոնին, քաղաքական գործչի աչքերից լույսի շողեր են դուրս գալիս, նա պատռում է վերնաշապիկը, որի տակ սուպերհերոսի կարմիր կոստյում է՝ կապույտ «T» տառով: