111 մլն դրամ Միքայել Վարդանյանից՝ Տավուշի հաշմանդամություն ունեցող բոլոր 157 երեխաներին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

111 մլն դրամ Միքայել Վարդանյանից՝ Տավուշի հաշմանդամություն ունեցող բոլոր 157 երեխաներին

Տավուշի մարզի նպաստառու ընտանիքներում հաշվառված է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 157 երեխա: Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է սահմանամերձ Տավուշում և նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող անչափահաս բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 700 հազարական դրամ ֆինանսական
աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 111 մլն դրամ: