Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը, վերջին օրերի իրավիճակով պայմանավորված, ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ: