Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օդային միջանցք բացելու հրատապ անհրաժեշտության մասի:
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պետնախարարն ասել է. «Մենք կառուցում ենք մի համակարգ, որը բնակչությանը կապահովի անհրաժեշտ պարագաներով ամբողջական շրջափակման պայմաններում։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական միջանցք լինի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Մեզ անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Դա մեզ, որպես համայնք, այստեղ պահպանելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակներ նորից չկրկնվեն: Օդանավակայանը լիովին պատրաստ է գործելու»։
Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կողմից կազմակերպված տրանսպորտային և էներգետիկ շրջափակման մեջ։