![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/12/1099547-1.jpg)
Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի եւ ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում եւ շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Հետադարձ կապ` 102, 911։