Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին
Advertisement 1000 x 90

Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Լապշինին Բաքվի օդանավակայանից տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Երեկ Բելառուսի գերագույն դատարանը մերժել էր բլոգերի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին՝ ավելի վաղ կայացված որոշումները: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջանին:

Ալեքսանդր Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամիսներ առաջ էլ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով, ըստ որոնց, Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում:



Նման նյութեր