Բոբ Մենենդեսը Թուրքիային մեղադրել է հայերին սպանելու համար Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ
Advertisement 1000 x 90

Բոբ Մենենդեսը Թուրքիային մեղադրել է հայերին սպանելու համար Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ

Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է, Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

Այս մասին հայտնում է Kurdistan24-ը:

Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։

Սենատում ելույթ ունենալով՝ Մենենդեսը Էրդողանի հայտարարությունների մասին ասել է.

«Դա ոչ միայն մտահոգիչ է, այլեւ անընդունելի»։

Իր ելույթի ժամանակ Մենենդեսը ցույց տվեց է տվել Էրդողանի լուսանկարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ՝ ասելով.

«Բացի Էրդողանի՝ իր երկրում իրականացվող ճնշումներից, նրա դիվանագիտական ​​քաղաքականությունը նույնպես բացարձակապես սարսափելի է: Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, եթե խաղաղ հայ բնակչությանը սպանելու համար Ադրբեջանին զենքով աջակցության դեմ լինելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ասելը, թե Թուրքիան պետք է ճանաչի Հարավային Կիպրոսը և հարգի Հունաստանի տարածքային ամբողջականությունը ինձ դարձնում է
Էրդողանի թշնամին, ապա ես հպարտությամբ կկրեմ այդ կոչումը»,-հավելել է նա:

«Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես չեմ հաստատի F-16-ների վաճառքը, քանի դեռ Էրդողանը չի դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը ողջ տարածաշրջանում»,- ասել է Մենենդեսը։



Նման նյութեր