«ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ-երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների». Տաթև Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ-երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։ Ես դեռ նոյեմբերի 23֊ի իմ գրառման մեջ կանխատեսել էի Թալիբովի մոտալուտ հրաժարականը։ Նա այս պաշտոնին էր 1995 թ.֊ից և հայտնի էր «Նախիջևանի խան» մականվամբ։ Թալիբովի հրաժարականի հիմքում բազմաթիվ պատճառներ են ընկած, բայց իմ կարծիքով` շատ հավանական է, որ առաջիկայում կարող է դրվել Նախիջևանի ինքնավար հանրապետության «ինքնավար» կարգավիճակի վերացման հարցն առհասարակ, ինչը կապված է նաև Արցախի խնդրի հետ։ Բայց նման բան Ալիևը կարող է անել միայն սահմանադրություն փոխելով և հանրաքվե անցկացնելով»։



Նման նյութեր