Լապշինի կինը` ամուսնուն հանձնելու մասին. Բեն Լադենին այդպես չէին տանի…
Advertisement 1000 x 90

Լապշինի կինը` ամուսնուն հանձնելու մասին. Բեն Լադենին այդպես չէին տանի…

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատիրինան, մեկնաբանել է ամուսնու հանձնումը Ադրբեջանի իշխանությանը։

Ֆեյսբուքյան էջում Եկատիրինան գրել է, որ մինչ ընթանում էր դատավարությունը, Լապշինին արդեն նստեցնում էին ինքնաթիռ։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատներում տեղյակ չեն եղել այդ մասին, չնայած, որ հավելյալ պաշտպանության համար դիմել են նրանց և ՄԱԿ-ի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին։

«Ոչ բարեկամներին, ոչ փաստաբաններին, ոչ դեսպաններին, ոչ ոքի չէին տեղեկացրել, թե ինչ է կատարվում իրականում։ Տեսեք, թե որքան պահապան կա։ Նույնիսկ Բեն Լադենին այդպես չէին տանի։ Չնայած՝ ճանապարհորդը, պարզվում է, ահաբեկչից վտանգավոր է»,- գրել է Լապշինի կինը։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Բաքվի օդանավակայանում Լապշինին դիմավորել են լրագրողները, սակայն նա ոչինչ չի մեկնաբանել։ Նրա տեսքն ընկճված է եղել։



Նման նյութեր