«Կա անհանգստություն, բայց բնակիչներից որևէ մեկը խուճապի չի մատնվում». Կարմիր Շուկայի գյուղապետ
Advertisement 1000 x 90

«Կա անհանգստություն, բայց բնակիչներից որևէ մեկը խուճապի չի մատնվում». Կարմիր Շուկայի գյուղապետ

Ադրբեջանը, արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար արցախահայերով։ Թեպետ արդեն պարենի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն արցախահայությունը չի ընկճվում։

168.am հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ղեկավար Նարեկ Աթայանն ասաց, որ այս պահին դեռևս ամեն ինչ գյուղում նորմալ է, որևէ ապրանքի հետ կապված խնդիր չկա, միայն բենզինի որոշակի խնդիր է նկատվում։

«Փառք Աստծո, այս պահի դրությամբ անում ենք ամեն ինչ, որպեսզի խնդիրներ չլինեն։ Գյուղում չունենք հիվանդներ, որ տեղափոխելու հետ կապված խնդիրներ լինեն, դեղորայքի խնդիր նույնպես չունենք։ Բենզինի ու դիզվառելիքի պակասն է, որ մի թեթև զգացվում է, գազամատակարարման վերականգնման հետ միասին՝ մեքենաները սկսել են աշխատել։ Ճիշտ է, ապրանքներ կան, որոնք քիչ են, կամ գրեթե չկան, սակայն այդպիսի լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,- նշեց Նարեկ Աթայանը։