Կարդալու համար…
Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին:
Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան.
– Ուզում էիք ասել Ստամբու՞լ…
– Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
– Այդ քաղաքի անունը Ստամբուլ է:
– Եվ վաղու՞ց…
«Հյուրիթեի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել բարկությունը.
– Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:
Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան:
Դևեջյանի պապը Օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպնության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին:
Արտակ Հերիքյան։
Շնորհակալություն։
Սասուն Անանյանի ֆեյսբուքյան էջից