ԱՄՆ-ում սատկել է աշխարհում ամենածեր ակվարիումային ձուկը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում սատկել է աշխարհում ամենածեր ակվարիումային ձուկը

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի օվկիանարիումում սատկել է աշխարհի ամենածեր ակվարիումային ձուկը: Այդ մասին գրել է Sky News-ը: Granddad (Պապիկ) մականունով ձուկն ավելի քան 90 տարեկան էր:

Անցյալ շաբաթ 11 կիլոգրամ կշռող ձուկը կորցել էր ախորժակը: Մասնագետների զննումից հետո պարզվել է, որ կենդանու ներքին օրրգանները չեն գործում: Հիմնարկության աշխատակիցները համոզված են, որ Պապիկը մոտ էր հարյուր տարեկանին հասնելուն:

Ձուկը տեղի Շեդա ակվարիում է բերվել 1933 թվականին Ավստրալիայից: Անցած ժամանակաշրջանում կենդանուն հասցրել է դիտել 100 միլիոնից ավելի մարդ: