«Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը». Հակոբ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը». Հակոբ Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չկա Արցախի խնդիր, Նախիջևանի խնդիր, կա Հայկական հարց: Պարտված իշխանությունը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ մենք թույլ ենք և պարտված։ Հայկական անտեսլական և անբովանդակ դիվանագիտության արդյունքում Արցախը 14 օր շրջափակման մեջ է:

Սակայն ինչքան էլ ՀՀ վարչապետի տիկինը հայտարարի, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի իշխանություններին, որ Արցախը պայքարելու է իր անկախության համար։

Արցախը Ադրբեջանին «հանգիստ» միացման հույս չկա՛: Արցախը հանձնելու գնով Ադրբեջանից խաղաղություն մուրալ չի՛ լինի: Հայաստանում և Արցախում կան ազգային ուժեր, որոնք խառնելու են Նիկոլի և Ալիևի ծրագրերը: