
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
Թայլանդական «Ռատչաբուր»-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Կոպուն Վարիորս»-ի հետ և հաղթել 4:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում և դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:
Թայլանդի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 11-ին: 29-ամյա խաղացողը «Ռատչաբուր»-ի հետ պայմանագիր էր ստորագրել 2016 թվականի հոկտեմբերին: