ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մինչդատական կարգով կարգավորել է Մերիլենդի նահանգից բլոգեր Ուեսբթեր Թարփլիի կողմից այն հրապարակումների գործը, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ասված է Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող Harder, Mirell & Abrams գործակալությունից նրա փաստաբանների հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների նախագահի կինը «հաշտության համաձայնության է եկել Թարփլիի հետ, որը համաձայնել է ներողություն խնդրել և էական փոխհատուցում վճարել Թրամփի ընտանիքին», նշված է հայտարարության մեջ: «2016 թվականի օգոստոսի 2-ին ես հրապարակել եմ հոդված Մելանյա Թրամփի մասին, որը լի էր կեղծ և նրան վարկաբեկող արտահայտություններով»,- մեջբերում են անում փաստաբանները 71-ամյա բլոգերի նամակից:
Նա խոստովանել է, որ «այդ սուտ արտահայտությունները» վնաս են հասցրել պետության ղեկավարի ընտանիքի անդամներին, և նրանցից «անկեղծ ներողություն է խնդրել»: Ըստ որում փաստաբանները չեն նշել այն գումարի չափը, որը պարտավորվել է վճարել բլոգերը: